Վեդի խոշորացված համյանքի ՏԻՄ ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանը  այսօր` մարտի 27-ին, քվեարկելուց հետո հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: 

Հարցին, թե հիշում է արդյոք պաշտպանության նախարարի, ով այդքան ակտիվ կմասնակցի  քարոզարշավի, կամ ինչ կարծիք ունի դիրքային զիջումների մասին, նա ոչինչ չասաց, նստեց մեքենան եւ հեռացավ: 

Նա նաեւ բարի օր մաղթեց լրագրողներին:

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ 

Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 28 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: