Հայ ազգը պետք է իմունիտետ ունենա պայքարելու ցանկացած հարցում. ոչ թե գնա դիմի է էստեղ-էնտեղ. Սրանք մեր ժողովրդի մեջ սերմանում են թշնամանք, հարեւանը հարեւանը վրա գնա գրի, եղբայրը քրոջ վրա: Այ ամենը մի նպատակ ունի՝ մարդկանց մեջ վերացնել պայքարելու բնազդը: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

«Գորիսեցիները չեն տրվել դրան, դա վատ երեւույթ է: Եթե կարելի է այս կամ այն մեծ ու փոքր հարցը լուծել շփման միջոցով, ինչ իմաստ ունի տանել հասցնել դատարաններ: Օրական հարյուր կրակոց է լինում, այ դրա համար է լինում, որ մեկը մյուսի վրա գրում է»,-ասաց նա:

Առուշանյանը նշեց, որ այս ընթացքում շրջելու է համայքներով՝ տեսնելու համար, թե ինչ փոփոխություններ են եղել։ «Թեև բոլոր խնդիրներից տեղյակ էի կալանավայրից, բայց կան խնդիրներ, որոք դեռ պետք է լուծվեն։ Ինչ վերաբերում է հաղթանակին, դա Բարձրյալի կամքն էր, մեր հաղթանակը բոլորինն է։ Հանուն արդարության պետք է ասեմ, որ նման ելքի չէի սպասում, որովհետև իրականությունը այլ բան էր ասում: Ինձ ձերբակալելով՝ իրենք ապացուցեցին, որ մենք ճիշտ էինք»,- նշեց Առուշանյանը։

Անդրադառնալով նրան, որ իր գործով իր դեմ ցուցմունքներ տվողներ են եղել, նա ասաց. «Ես գիտեմ, որ ԱԱԾ-ում մարդկանց տարել են, որ նման ցուցմունքներ տան, վախեցրել ն, գիշերը կանանց տներից տարել: Այդ մարդկանց ճանաչում եմ իրենց մանկությունից: Ես հասկանում եմ, որ երբ մարդիկ մանկությունից գենետիկ վատ կոդ են ունենում, տրավմաներ են ունենում, հետագայում հասարակությունից, բոլորից զզվում են, ինչպես գործող իշխանավորներն են: Բայց մենք մեղք չունենք, որ իրենք փոքր ժամանակ կամ հիմա իրենք կյանքում իրենց չեն գտել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քիչ առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը հրապարակեց Առուշ Առուշանյանի գործով վճիռը։ Նա դատապարտվեց 6 ամիս 18 օր ազատազրկման, սակայն պատիժը պայմանական չկիրառվեց: Փոխարենը ատարանը վճռեց, որ Առուշ Առուշանյանը չի կարող զբաղեցնել համայնքի ղեկավարի պաշտոն 5 տարի ժամկետով:  Առուշ Առուշանյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Պաշտպանության կողմը ճառով միջնորդել է արդարացնել վերջիններիս։