Շենգավիթ վարչական շրջանում գիշերային շրջիկ ծառայություն իրականացրած պարեկները կասկածելի տղամարդու էին նկատել: 38-ամյա տղամարդը թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է թղթյա փաթեթով դեղնականաչավուն զանգված: Ըստ նրա, դա մարիխուանա է, պահում էր իր օգտագործման համար:











