Շարունակվում է Ազգային ժողովի արտահերթ նիստը։

Հիշեցնենք, որ նիստը հրավիրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ։ Օրակարգում ընդամենը մեկ հարց կա՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ 

Քննարկումն ընթանում է արագացված ռեժիմով։ Ավելի վաղ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել գործող օրենքում փոփոխություններին։