Մենք թուրքերին չենք ներում, մենք պատրաստ չենք թուրքի հետ բանակցել, մեր տղաների արած գործը ոչ ոք չի զրոյացնալու, մենք դեմ ենք Արցախը ադրբեջանական դարձնելուն, մենք դեմ ենք, որ բանակը չեն զինում։ Այս մասին այսօր Հանրապետության Հրապարակում «Ազգային ազատագրություն» շարժման ստորագրահավաքի ընթացքում ասաց ակցիային մասնակից ծնողներից մեկը:
«Լինելով վտանգված, հասկանալով, որ Հայաստանն ու Արցախը կանգնած են երկրորդ պատերազմի շեմին, քանի որ թուրքը չի հանգստանում, իշխանությունները ոչ մի քայլի չեն գնում, այլ ընդհակառակը կարծես իշխանությունը այսօր հանդիսանում է նրանց ներկայացուցիչը Հայաստանում»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Նա նշեց, որ այս շարժմամբ ծնողները ցանկանում են միավորել ազգին, պայքարի հանել բոլորին, ովքեր նստած տեղերում են բողոքում:











