ԱԺ «Հայաստան» եւ Պատիվ ունեմ» խմբակցությունները այս պահին իարզեկման ակցիաներեն անցկացնում Երեւանի Արաբկիր եւ Կենտրոն Վարչական շրջաններում:
Արաբկիրում իրազեկման ակցիային մասնակցում է «Հայաստան» խմբակցության քարտուղար Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, եւ այլ պատգամավորներ, իսկ Կենտրոնում` ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Գեղամ Մանուկյանը, Արմեն Գեւորգյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ այլոք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ խորհրդարանական ընդդիմությունը կոչ էր արել ապրիլի 5-ին, ժամը 18.30-ին, անկախ քաղաքական հայացքներից եւ կուսակցական պատկանելիությունից մասնակցել «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքին:











