Բաքվի Սաբաիլի շրջանի գիշերային ակումբներից մեկում պայթյուն է որոտացել. մեկ մարդ մահացել է, եւս 30-ը՝ վիրավորվել:
Նախնական վարկածով՝ պայթյունը, որի հետեւանքով հրդեհ ու փլուզում գրանցվել գիշերային ակումբում, տեղի է ունեցել անսարքություն ունեցող գազաբալոնից գազի արտահոսքի պատճառով, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է բնական գազի մատակարարումը շրջանում, հայտնել է «Ազերիգազ» ընկերության գլխավոր տնօրեն Ռուսլան Ալիեւը:
Կրակը հաջողվել է մարել կարճ ժամանակամիջոցում: Դեպքի վայրում աշխատել է շտապ օգնության 35 հաշվարկ:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ 04:20-ի դրությամբ՝ տուժածների թիվը կազմել է 31մարդ, որոնցից 24-ը հոսպիտալացվել է: Վիրավորների մեծ մասին հոսպիտակացրել են այրվածքներով: Տուժածներից 12-ի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, 6-ինը՝ որպես կայուն:











