Մեզ նոր ցեղասպանություն է սպասվում, եւ մենք պարտավոր ենք ներկա լինել հանրահավաքին, որպեսզի առաջ քաշենք մեր պայմանները: Այս մասին NEWS.am-ին հայտնել է «Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանը:
«Այսօր մենք տեղեկացման գործընթաց ենք իրականացնելու, որը կշարունակվի նաև վաղը եւ վաղը չէ մյուս օրը, որպեսզի ամսի 5-ին 18:30-ին մեր ժողովուրդը մեզ հետ լինի. ոչ միայն մեր կողմնակիցները, այլեւ մեր ժողովրդի մեծ մասը, որն այս մեկ տարի երեք ամսում համոզվել , որ ներկայիս իրավիճակը լուրջ է, եւ ներկայիս իշխանությունների առկայության պարագայում մենք Հայաստանն ու Արցախն անկման ենք տանում, կարելի է ասել, ընդհանուր առմամբ, ինքնիշխանության կորստի»,- ասել է նա:
Օհանյանի խոսքով՝ 2020թ. պատերազմը, պատերզմում հաջողության հասնելու անհնարինությունը, Արցախում անդադար պարտությունների շարքը, ցավ են պատճառում:
«Դուք ինքներդ էլ տեսնում եք՝ ինչպես է հակառակորդն ամեն օր շարունակում իր ճնշումները Հայաստանի եւ Արցախի նկտամամբ, եւ սադրանքներ է իրականացնում սահմանին, իսկ այժմ նաեւ Արցախում, եւ այդ պատճառով է, որ 6-7 ամիս առաջ շարժում սկսեցինք, որն անվանեցինք «Դիմակայության շարժում». ոչ Հայաստանի թրքացմանը, ոչ Արցախում հայերի բնաջնջմանը:
Եվ ամենակարեւորը. ցավ է պատճառում այն, որ այս պայմաններում, երբ չկան համապատասխան նախադրյալներ, Ադրբեջանը չի ցանկանում հայ ժողովրդի հետ ապրել խաղաղությամբ, այլ միակողմանի կարգով փորձում է պարտադրել Հայաստանի իշխանություններին, իսկ Հայաստանի իշխանությունները կուրորեն ենթարկվում են այդ հայ-թուրքական խաբեությանը:
Մեր հանրահավաքն իրականացվում է ի պաշտպանություն Արցախի: Այսինքն՝ պաշտպանելով Արցախը, մենք պաշտպանում ենք Հայաստանը»,- ընդգծել է նա:
Օհանյանի խոսքով՝ մեզ նոր ցեղասպանություն է սպասվում, եւ մենք պարտավոր ենք համախմբված ներկա լինել հանրահավաքին, որպեսզի ներկայացնենք մեր պահանջները:
«Պայմանը մեկն է. պետք չէ կուրորեն ենթարկվել այդ խաբեությանը: Պետք է ամուր կանգնել ոտքերի վրա, դուրս գալ այս հոգեբանական ճգնաժամից, քանի որ մեր ողջ պատմությունը ցույց է տվել, որ մեզ հարվածներ են հասցնում, սակայն մեքն միշտ պատվով ենք հաղթահարում: Եվ մենք ցանկանում ենք հիմա էլ պատվով դուրս գալ այս իրավիճակից եւ հաջողության հասնել»,- ընդգծել է նա:











