Երրորդ նախագահ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, բնականաբար, կգա այսօրվա հանրահավաքին, բայց ելույթ չի ունենա։ Այս մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀկ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նախկին նախագահը, նրա խոսքով, կլինի ցուցարարների կողքին։ «Նա կլինի ժողովրդի մի մասը։ Նա կլինի ժողովրդի կողքին»,- պարզաբանեց Աշոտյանը։