Ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մասիս քաղաքի 38-ամյա մի բնակիչ Աշտարակ քաղաքում գողություններ է անում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ապրիլի 1-ին քրեական հետախույզները կասկածվողին Ալիխանյան փողոցում հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին:

Պարզվել է, որ նա մարտի 27-ին նույն փողոցի էլեկտրասյուների վրայից 315 մետր ալյումինե մալուխ էր գողացել ու թաքցրել մոտակա շենքերից մեկի բակում: Նշված տարածքի զննությամբ գողոնը հայտնաբերվել է:

Հանգամանքները քննությամբ պարզվում են: