Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունները հեշտ չեն ընթանում, բայց Մոսկվան կձգտի հասնել բոլոր առաջադրանքների կատարմանը։ Այս մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես կիսվել եմ իմ գործընկերոջ եւ ընկերոջ հետ, թե ինչպես են զարգանում Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջեւ բանակցային շփումները։ Դրանք հեշտ չեն ընթանում, բայց մենք կհասնենք այդ բանակցությունների առջեւ ծառացած բոլոր խնդիրների կատարմանը»,- ասել է նա։