Ղարաբաղի ապագան կորոշեն Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն՝ ի դեմս Թուրքիայի։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ին, TALK TIME հաղորդման ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե փաստացի ով պետք է լուծի Ղարաբաղի հարցը։

Ըստ էության, ինչպես նշեց ընդդիմադիրը, տարածաշրջանում ընդամենը երկու խոշոր բանակ կա։ Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի եւ Թուրքիայի մասին է։

«Սակայն Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այսօր մեծ պատերազմի սպառնալիք չկա, եւ ես լիովին համաձայն եմ նրա հետ։ Տեսականորեն այն, իհարկե, կա, բայց գործնականում դա դժվար իրականանալի է»,- ասաց Շարմազանովը։