Դրոշ տնկելով չի երկիր պահվում, երկիր պահվում է պահելով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
Դիտարկմանը, որ դրոշը պետական խորհրդանիշ է, Ասլանյանը ասաց․ «Դե խորհրդանիշ է, բերեք գլխիս տնկեք, խորհրդանիշը խորհրդանիշների տեղում են տնկում, ոչ թե ամեն տեղ, որտեղ հասնում է։
Մեկ տարի առաջ ընդդիմադիրներից մեկին ասացի՝ գիտեք, ինչ կա, դրոշ վառելով, դրոշ տնկելով երկիր չեն պահում: Ձեր առաջ այն մարդն է կանգնած, ով երեք անգամ իր կյանքը դրել է այս երկրի համար, երեք անգամ գնացել է մեռնելու, իսկ այդ դրոշ տնկողների 90%-ը նույնիսկ ավոտմատ մի անգամ չի բռնել և փախել է։ ԱԺ ամբիոնը դրոշ տնկելու տեղ չէ, եթե ամեն մեկը վերցնի ու ինչ-որ իր մտքով անցնում է, տնկի այնտեղ, ինչ կլինի, ամբիոնը դրոշի տե՞ղն էր»,- ասաց Ասլանյանը։











