Եթե պարզ խոսենք, Նիկոլ Փաշինյանն ասել է՝ մենք գնում ենք «Արցախն Ադրբեջանի կազմում» ճանապարհով, եւ Արցախն ունենալու է անվտանգության երաշխիքներ եւ լայն իրավունքներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Գորիսում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե եթե  նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝  դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ  հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝  դրանից բխեցնելով կարգավիճակը: 

«Մենք ասում ենք՝ դու հայ ժողովրդի ճակատագիրը որոշելու իրավունք չունես: Այս ճանապարհը նշանակում է նոր Նախիջեւան, սրանով վերջնականապես կորցնելու ենք Արցախը, Արցախը հայաթափվելու է: Նիկոլը բավարարում է Ալիեւի պահանջը:

Եթե չեն կարողանում պաշտպանել Արցախը, պետք է հեռանան եւ գան այն ուժերը, որոնք կարող են պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ապահովել Արչցախի ինքնորոշումը եւ մեր պետությունը, ժողովուրդը ոտքի կանգնի: Այլ ճանապարհ չկա, այլ ճանապարհը պետության կորուստն է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է վարչապետի պնդմանը, որ նախորդ իշխանությունից է ժառանգել բանակցային այն փաթեթը, որով պետք է 7 շրջանները հանձնվեին, ՀՅԴ-ական գործիչն ասաց. «Ինչքան կարելի է մարդկանց ձեռ առնել ու հիմարացնել: Կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրել մեկ մարդ, որի անունը Նիկոլ Փաշինյան է: Ինքը եկել է  իշխանության ունեցել ենք հաղթանակած բանակ, պետական կառավարման համակարգ, հաղթած պետություն:Լ Երեք տարվա մեջ ամեն ինչ մսխել է, երկիրը տարել է նոր պատերազմի եւ կապիտուլյացիայի: Հիմա հելնում, ասում է՝ հարիֆ էի, գցեցին ջեբս, չկարողացա, այդպես էլ պետք է լիներ:Մենք էլ ասում ենք՝ ոչ, համ հարիֆ ես, համ դավաճան ես, համ հետեւողականորեն երկիրը բերել, հաասցրել ես էս վիճակին, հիմա էլ պետք է հեռանաս, գոնե այս փշուրները կարողանանք փրկել»: