Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի սկսվելուց մի քանի օր անց առաջին անգամ իմացա, որ հայկական բանակը զրահաբաճկոնների ու սաղավարտների հետ կապված խնդիրներ ունի։ Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստին, ներկայացնելով կառավարության 2021 թվականի ծրագրի կատարման մասին հաշվետվությունը, հայտարարեց Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այպես նա մեկնաբանեց բանակի՝ մարտական գործողություններին պատրաստվածության եւ ընդհանրապես բանակաշինության մաին հարցին։ Վարչապետը, ըստ էության, հասկացրեց, որ բանակի ղեկավարությունն է իրեն քաշել։ «Մենք հարյուր միլիոնավոր դոլարներ ենք ծախսել սպառազինություն գնելու համար։ Մեզ համար դժվա՞ր էր սաղավարտներ եւ զրահաբաճկոններ գնել։ Այդ ամենը համակարգային թերություններ են, որոնք եղել են մեր բանակում»,- ասաց Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ «թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության գալուց հետո ինքը միտումնավոր չի միջամտել բանակի կադրային քաղաքականությանը։ «Նոր թիմն իր կազմից ոչ մի մարդ չի նշանակել բանակում։ Բոլոր առանցքային պաշտոնյաներն աշխատել են նաեւ նախորդ իշխանությունների օրոք։ Նրանց թվում է նաեւ հանրապետության պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Մենք հավատում էինք, որ բանակը յուրատեսակ ընտանիք է, եւ մենք չպետք է խառնվենք այդ ընտանիքին, խառնվենք դրա ներքին հարցերին։ Մենք նաեւ միշտ տեղյակ ենք եղել, որ էսկալացման ռիսկը ոչ մի տեղ չի կորել։ Բայց երեւի սխալվել ենք»,- պարզաբանեց վարչապետը։
Փաշինյանը վստահ է, որ պետք է գնալ մինչեւ վերջ եւ հասկանալ խնդիրների ու թույլ տված սխալների ամբողջ խորությունը:











