Եթե մենք հաջողենք, խաղաղության օրակարգը տեղ հասցնենք եւ մեր հարեւանների հետ խաղաղության պայմանագիր կնքենք, սկսվելու է նոր պատերազմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց « Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Սկսվելու է պոմիդորի պատերազմը, սկսվելու է ուժեղ առողջապահական համակարգ ունենալու պատերազմը, սկսվելու է գիտատեխնիկական բնագավառում պատերազմը: Եկեք պատրաստվեք այդ պատերազմին: Եթե տանկերի պատերազմում մենք ակնհայտորեն կդժվարանանք 80-միլիոնանոց բավականին հզոր պետության դեմ կռվելուն, պոմիդորի պատերազմում էլ կարող ենք պարտվենք: Բայց եկեք գիտատեխնիկական, առողջապահական համակարգերի պատերազմում հաղթել, եկեք փորձենք տուրիզմի պատերազմում հաղթել: Եթե ոչ մի տեղ չենք կարողանում հաղթել, այդտեղ արդեն մտածելու հարցեր կան»,-ասաց Աղազարյանը: