Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից իր վերջին ելույթի ժամանակ փորձեց արդարացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ինստիտուտը կաթվածահար անելու փաստը եւ չընդգծել դրա կարեւորությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Քաղաքական գործչի խոսքով՝ Հայաստանի վարչապետը, ըստ էության, փորձում է արագացնել Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների հաստատման գործընթացը՝ հաշվի չառնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը։

«Սակայն Մոսկվային այս փուլում հաջողվեց հետ մղել հայ-ադրբեջանական օրակարգը «խլելու» Բրյուսելի ցանկությունը»,-ասաց Աշոտյանը։