Ապրիլի 19-ին ոստիկանության Երևանի Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները մետրոյի կայարաններից մեկում հայտնաբերել և, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 21-ամյա մի երիտասարդի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ ու կաթուցիչ՝ մոխրացած հետքերով:

Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են։