ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը համաձայն չէ, որ Սահմանադրությունը ինչ-որ մեկի հագով կարվել է. «Նախորդ Սահմանադրության հիմքում իմ նախորդ երկար ժամանակահատվածի գիտական ուսումնասիրություններն են ներդված եղել»,-այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հրայր Թովմասյանը:
«Ես առաջին իմ գիտական հքոդվածները գրել եմ 1990-ականներին, երբ դեռ ուսանող էի կամ ասպիրանտ եւ հիմնավորում էի կառավարման խորհրդարանական ձեւը, ուստի ինձ մեղադրել, որ այդ փուլում ես կողմ եմ եղել պառլամենտական կառավարման ձեւին եւ դա ինչ-որ մեկի վրա կարել է, այդքան էլ հիմնավոր չէ»,-ասաց Թովմասյանը:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, ՍԴ դատավորն ասաց. «Սահմանադրությունը միշտ էլ կարելի է փոխել, պետք է ուղղակի գնահատել դրա անհրաժեշտությունը: Ընդհանրապես, Սահմանադրությունը երկու դեպքում են փոխում, մեկը իմիտացիա ստեղծելու կամ հանրության ուշադրությունը շեղելու նպատակով, որն այնքան էլ ցանկալի չէ: Երկրորդը, երբ օբյեկտիվորեն անհրաժեշտություն կա Սահմանադրությունը փոխելու: Ես տեղյակ չեմ, իմ կարծիքը կարող եմ ասել, որ այս պահին սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում: Չկա որեւէ խնդիր, որ բարձրացվել է եւ ընթացնիկ օրենքների փոփոխությամբ հնարավոր չէ լուծել»:











