Ռուսաստանը չի հրաժարվում Մինսկի խմբի ինստիտուտից: Եվ հաշվի առնելով Հայաստանի, Ադրբեջանի հետաքրքրվածությունը, բանակցություններ վարելու նրանց պատրաստակամությունը, հաշվի առնելով մեր արեւմտյան գործընկերների կարողությունները բանակցությունների հարցում, Ռուսաստանն անկասկած կմասնակցի դրան: Ինչո՞ւ ոչ: Ռուսաստանն ինքը ոչ մի տեղից դուրս չի գալիս: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է «Վալդայ» քննարկումների միջազգային ակումբի տնօրեն Տիմոֆեյ Բորդաչեւը:
«Սկսել, հավանաբար, պետք է նրանից, որ ժամանակակից պատմությունն օրինակներ չի ճանաչում, երբ Ռուսաստանը սեփական անախաձեռնությամբ նման ձեւաչափեր արգելափակած լինի: Մենք գիտենք, որ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունների (ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակի չեղարկման մասին՝ խմբ.) պատճառն այն էր, որ մեր ամերիկացի եւ ֆրանսիացի գործընկերները հրաժարվել են մասնակցությունից՝ պայմանավորված ՌԴ-ի հետ ունեցած հակամարտությամբ, որն առնչություն չունի Հարավային Կովկասի իրավիճակի հետ: Սակայն Ռուսաստանը չի կարող ստիպել ամերիկացիներին եւ ֆրանսիացիներին իրենց այլ կերպ պահել»,- ընդգեծ է ռուս փորձագետը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ոչինչ չի կարող անել այն իրավիճակում, երբ ամերիկացիներն ու ֆրանսիացիները «ամեն ինչ ջուրն են գցում՝ հանուն Ռուսաստանի դեմ պայքարի»:
«Հանուն Ռուսաստանի դեմ պայքարի, նրանց համար, ըստ էության, միունույնն է, թե ինչ կլինի Հարավային Կովկասում, ինչ կլինի Կենտրոնական Ասիայում: Ընդհանրապես նրանց համար հետաքրքիր չէ ողջ աշխարհը, միայն թե հաջողության հասնեն այս հարցում»,- հավելել է մասնագետը:
«Եթե ուրիշ մտքեր են ի հայտ գալիս, որոնք նույնպես կարտահայտեն տարածաշրջանում ստեղծված իրականությունը, թող փորձեն: Ես, անկեղծ ասած, այնքան էլ համաձայն չեմ Բրյուսելում հանդիպման քննադատության հետ: Կարծում եմ, որ մեծ ողբերգություն չկա այն հարցում, որ հայ եւ ադրբեջանցի ղեկավարները հանդիպեն եւ խորհրդակցություններ վարեն Եվրամիությունից այդ մարդու հետ (Շառլ Միշել՝ խմբ.)»,- ընդգծել է փորձագետը:
Նրա խոսքով՝ Եվրոպական Միությունն, իհարկե փորձում է Ռուսաստանի ձեռքից փախցնել նախաձեռնությունը:
«Բայց մենք գիտենք, որ դրա համար ԵՄ-ն որեւէ հնարավորություն չունի, որ այդ ամենը միայն խոսքեր են…»,- նշել է նա:
Ռուս փորձագետի կարծիքով՝ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը հասկանում են, որ ներկա պահին այլ միջազգային խաղացողներ չեն կարողանա տարածաշրջանում այնպիսի դեր խաղալ, ինչպիսին ՌԴ-ն:











