Ցեղասպանության 107–րդ տարելիցի ջահերով երթն այս պահին շարժվում է Բաղրամյան պողոտայով։ Երթն առաջնորդում են ջահակիրները, նրանց հետեւից քայլում են քաղաքացիները։
Երթի մասնակիցները տանում են Հայաստանի եւ Արցախի դրոշները, նաեւ այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը։ Այս տարվա ջահերով երթի կարգախոսն է՝ «Զարթնիր, Լաո», որը, ըստ կազմակերպիչների, հայկական երկու պետությունների առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ համահայկական սթափեցման կոչ է։
Քիչ առաջ կազմակերպիչները հայտարարեցին, որ երթի բազմամարդությունը ապացուցում է, որ «Լաոն զարթնել է»։
Երթին մասնակցում են նաեւ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները։











