Արցախում այս պահին նույնպես Ջահերով երթ է ընթանում Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում:

Արցախում երթը մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից, երթը առաջնորդում են հոգեւորականները, որոնք իրենց հետ տանում են մեծ խաչ եւ Արցախի դրոշը:

Ջահերով երթին մասնակցում  են Արցախի նախագահն Արայիկ Հարությունյանը, ինչմպես նաեւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:

Նշենք, որ Երեւանում նույնպես ընթանում է Ջահերով երթ, երթին հազարավոր քաղաքացիներ են մասնակցում: Մասնակցում են  նաեւ ՀՀ երկրորդ  եւ երրորդ նախագահները: