Անվտանգությանը սպառնացող  խնդիրներ միշտ կան, տարբեր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այսօր Հայաստանի անվտանգությանը սպառնացող խնդիրներ կան:

Դիտարկմանը, որ մեզ խաղաղության դարաշրջան են խոստանում, նա ասաց. «Խաղաղություն  առանց ուժի չի լինում, առանց սպառնալիքի չի լինում»:

Հարցին, թե ԱԱԾ նախկին տնօրենը քաղաքականության մեջ է, այստեղ նա ռիսկեր չի՞ տեսնում, որովհետև Վանեցյանը ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկություններ տնօրինող անձ է, Հարությունյանն ասաց․« Չէ, ռիսկեր չեմ տեսնում այս պահին»։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական բանակցություններում հնարավոր վտանգավոր զարգացումներին, նա սասա. ««Բանակցությունների փաստը վտանգավոր չի կարող լինել»: