Այսօր էլ Արցախում բնակչության ահաբեկման դրսեւորումները շարունակվում են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:
«Ցավալի է արձանագրել, որ Ադրբեջանի ղեկավարը վերջերս Շուշիում տեղի ունեցած հավաքի ժամանակ, կոպիտ ասած, վկայություն է տվել առ այն, որ հայի հանդեպ ատելությունը ադրբեջանական հասարակության մեջ շարունակվում է: Նա իր խոսքում ասում էր՝ մեր սերունդները գիտեն մեր ատելի թշնամուն: Այստեղ խոսքը կոնկրետ ատելություն հարուցելու մասին է:
Մենք մեր ներկայացրած տեղեկատվության հետքերով առանձին խորհրդապահական հանդիպումներ ենք ունենում տարբեր կոլեգաների հետ, փորձում ենք նրանց հասցնել հասունության այնպիսի նյութ, որը կձեւավորի միջազգային հանրության մեւ հստակ ընկալում, որ Արցախի հայության նկատմամբ էթնիկ եւ կրոնական ատելության հիմքով հետապնդումները շարունակվում են եւ գնալով ահագնանում են»,-ասաց նա:











