Ռուսաստան կատարած պաշտոնական այցի արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 30 կետանոց համատեղ հայտարարություն ընդունեցին, որում, ի թիվս այլ հետաքրքրիր շեշտադրումների, վերահաստատվեց Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարեւորությունն ու ՌԴ միջնորդության անհրաժեշտությունը։ Եվրամիության միջնորդական ջանքերի ակտիվացման պայմաններում Վլադիմիր Պուտինն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կայացած հեռախոսազրույցում նաեւ Հայաստան-Ադրբեջան բանակցություններին վերաբերող հարցեր են քննարկել։

«ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման այս թողարկմանը Հայկ Սահակյանը վերլուծել է, թե ինչ տողատակեր կան Մոսկվայում ընդունված 30 կետանոց հայտարարությունում, Պուտին-Միշել հեռախոսազրույցից հետո Կրեմլի տարածած հաղորդագրությունում եւ թե ինչ դիրքորոշում կարող է ունենալ Ռուսաստանը Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման հարցում։

Այս թեմաների վերաբերյալ դիտեք նաեւ հարցազրույցը Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ։

Ինչպե՞ս է պատկերացնում հայ-ադրբեջանական խաղաղության հնարավոր պայմանագիրը Ռուսաստանը՝ հատկապես Արցախի կարգավիճակի եւ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման իմաստով, ինչո՞ւ է Մոսկվան ձգտում պահպանել իր միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների ձեւաչափը, Մինսկի խմբի համանախագահությունն ունի՞ հեռանկարներ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հնարավոր կարգավորումը ռիսկայի՞ն է Ռուսաստանի համար եւ արդյո՞ք Մոսկվան ցանկություն ունի ընդլայնել Միութենական պետության սահմանները։ Այս հարցերին պատասխանել է ռուսաստանյան «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչեւը։

Հաղորդման նախորդ թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ։