«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի թիմակիցներն այս պահին էլեկտրական սամոկատներով բողոքի ակցիա են իրականացնում Երևանի Կենտրոն վարչական շրջանի փողոցներում։
Նրանք ինքնաշարժների վրա ամրացրել են Հայաստանի դրոշը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դաշնակցական երիտասարդներն Արաբկիր վարչական շրջանում փակել են Կոմիտասի պողոտան:
Ընդդիմությունը հայտարարել է պայքարի երկրորդ փուլի մասին: Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ յսօր առավոտյան Իջեւանից երթով գալիս են Երեւան:











