Ոստիկանության ծառայողները Վաղարշյան- Կոմիտաս փողոցից բերման են ենթարկել 4 քաղաքացու։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախպտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում՝ Արաբկիր վարչական շրջանում դաշնակցական երիտասարդները փողոց էին փակել՝ վանկարկելով «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Միացում, պայքար, հաղթանակ»։

Ընդդիմությունը հայտարարել է պայքարի երկրորդ փուլի մասին: Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այսօր առավոտյան Իջեւանից երթով գալիս են Երեւան: Բացի այդ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կողմնակիցները երեւանի փողոցնորում իրազեկման ակցիա են իրականացնում «սամոկատներով» եւ Հայաստանի դրոշներով: