20.50

Արթուր Վանեցյանի աջակիցները փակել են Բաղրամյան պողոտայի մուտքը Ֆրանսիայի Հրապարակից։ Արթուր Վանեցյանն ասաց, որ նստելու են և սպասելու են քաղաքացիներին, որոք գալիս են այս հրապարակ։

«Մենք մեր պայքարը սկսել ենք այս հրապարակից, եւ մեր հաղթանակը տոնելու ենք եւս այս հրապարակում»,- ասաց Վանեցյանը։

Ավելի վաղ մի քանի րոպեով նրանք փակել էին Սախարովի հրապարակը։



19.38

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր աջակիցների հետ իրազեկման ակցիա է անում Երևանի Կենտրոնում։ Այս պահին նրանք շարժվում են Սայթ–Նովայ փողոցով դեպի Չարենց։

Նշենք, որ նույն պահին «Դիմադրություն» շարժումն իրազեկման ակցիան է իրականացնում Կոմիտասի պողոտայում։