«Դիմադրություն» շարժման իրազեկման ակցիայի ժամանակ այսօր՝ ապրիլի 25-ին, իրավիճակը լարվեց ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ի հակառակ ոստիկանների խոչընդոտներին, բարձրացավ արագաչափի սյան վրա եւ փակցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը՝ «խաբեբա» գրությամբ, որից հետո ոստիկանները պոկեցին փակցված լուսանկարը։
«Մենք ոչ թե նմանակում ենք այս ծաղրածուին, այլ իր խոստումներ ենք իրականացնում։ Հիշո՞ւմ եք՝ չորս տարի առաջ այս տարի առաջ այս ծաղրածուն տեսախցիկները փակելով ասում էր, որ այն թալանում է ժողովրդին։ Այսօր մենք կկատարենք իր խոստումները»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Ոստիկանները փորձեցին բերման ենթարկել ակցիայի մասնակցիներին, սակայն չհաջողվեց։
«Այստեղից մեկ հոգի մարդ չպետք է տանեն»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Դրանից հետո վիճակը հանդարտվեց, եւ երթը շարունակվեց։











