«Դիմադրություն» շարժումը իրազեկման երթ է սկսել Սասունցի Դավթի արձանի տարածքից:
Իրազեկման երթին մասնակցում են ընդդիմադիր պատգամավորներ:
Հիշեցնենք, որ երեկ երթի տեղի է ունեցել Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից։
Հիշեցնենք, որ Իջեւանից եւ Տիգրանաշենից մի շարք քաղաքացիներ, որոնց թվում են նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, սկսել են երթ՝ դեպի Երեւան։
Նրանց են միանալու նաեւ Բաշ Ապարանից եւ Սարդարապատից եկող խմբերը:











