Գլխավոր դատախազության դիմաց այսօր, երբ զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին անում, միջադեպ տեղի ունեցավ։ Ակցիայի ընթացքում փակվել էր փողոցը, և մի վարորդներից մեկը փորձեց անցնել մարդկանց միջով, սակայն ցուցարարները թույլ չտվեցին։

Ծնողներից մեկը նշեց, որ նշյալ վարորդը մեքենայով մտավ ժողովրդի մեջ, հստակ երևում էր, որ վարորդի արարքում դիտավորություն կար, քանզի զգուշացնելուց հետո էլ վարորդը փորձել է շարունակել երթևեկությունը։

«Սա ինչ վերաբերմունք է, էդ տղաներն իրենց կյանքն են զոհաբերել հայրենիքի համար, ձեր նմանների համար, որ դուք այս վերաբերմունքին արժանացնենք, տարրական բարոյական նորմերին չեն տիրապետում»,– ասաց ծնողներից մեկը։