Երիտասարդներն այս պահին իրազեկման ակցիա են իրականացնում Երեւանում: Նրանք այցելում են բուհեր՝ կոչ անելով միանալ իրենց պայքարին: Ակցիայի մասնակիցները Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դիմաց, հենց փողոցում քոչարի պարեցին, նրանց միացավ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Դավիթ Հակոբյանը:

Երիտասարդների ձեռքին կան Հայաստանի եւ Արցախի դրոշներ:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 27-ին, երեկոյան ժամը 18.30-ին, Գարեգին Նժդեհի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման հերթական ակցիան։ Նախօրեին այն մեկնարկել էր Սասունցի Դավթի արձանի մոտից: