Դիմադրության շարժման մասնակիցներն այսօր քայլերթի ժամանակ ծաղիկներ և խաղալիքներ դրեցին Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում, որտեղ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել 28-ամյա Սոնա Մնացականյանին, որը մահացել էր։

Նշենք, որ ճանապարհային ոստիկանության ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյան NEWS.am–ի հետ զրույցում անդրադառնալով միջադեպին ասել էր, որ վարչապետը խորը ցավով է տանում այս դեպքը։