Փաշինյանն անասելի վախեցել է, այնքան է վախեցել, որ այսօր բերման է ենթարկել 13 տարեկան տղայի: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, Երեւանի փողոցներից մեկում ակցիայի ժամանակ դիմելով ներկաներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը:
«Ճիշտ ես անում, վախեցիր: Այնքան է վախեցել, որ իր կողմնակիցների ֆեյք ծեծեր է բեմադրում: Այսքանից հետո այն մարդիկ, որոնք մնացել են էս արյունարբուի մոտ, իմացեք, բոլորիդ հատ-հատ դավաճանելու է այնպես, ինչպես դավաճանել է մեր հայրենիքը: Վերջում կուզենամ ասել նաեւ մեր ոստիկաններին. Սիրելի ոստիկաններ, բոլորդ տեսաք, թե անմեղ աղջկա մահը ոնց ինքը բարդեց ձեր կոլեգայի վրա, մենակ ինքը մաքուր մնա: Չի ստացվելու, քո վրա արդեն 5 հազար կյանք կա, գումարվեց մեկը: Դրա համար բոլոր այն մարդիկ, որոնք մտածում են, թե Փաշինյանն իրենց կպաշտպանի, տո մեկը լինի Փաշինյանին պաշտպանի:
Շատ ասելու բան չկա, մենք սկսում ենք երթը մի կարգախոսով՝ «ստոպ Նիկոլ»:











