Դիմադրության շարժման իրազեկման երթը վաղը եւս տարբեր ակցիաներ կկազմակերպի, բայց առանձին երթ չի իրականացնի. վաղը հանդես կգան մամուլի ասուլիսով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ այսօր Արամ Մանուկյանի արձանի մոտից մեկնարկել էր Դիմադրության շարժման իրազեկման երթը։
«Մեր առջեւ դրած ծրագիրը ձեր օգնությամբ առաջին փուլը մեծ հաջողությամբ առաջ ենք տարել։ Այս օրերին մեր ժողովուրդը ոտքի է կանգնում օրեցօր, րոպե առ րոպե, ժամ առ ժամ։ Մայիսի 1-ին այս հրապարակում սեւեր եւ սպիտակներ չեն լինելու։ Այդ օրվանից սկսած այս հրապարակում կուսակցական, հանրապետական, դաշնակցական, քոչարյանական այլեւս չի լինելու, լինելու է միասնական հայ ժողովուրդ, որը դուր է եկել պայքարի՝ հանուն իր երկրի»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ սա իշխանության եւ ընդդիմության պայքար չէ, այլ համաժողովրդական եւ համազգային պայքար. «Մայիսի 1-ին այս հրապարակ կմտնեն չորս ուղղություններով մեր մարզերից դեպի Երեւան շարժվող մեր բազմահազար քաղաքացիները եւ մայիսի 1-ից սկսում ենք մեր պայքարի վերջնական փուլի սկիզբը, որը հասցնելու ենք իր հաղթական ավարտին»։











