Հիմա Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ստեղծել է դիկտատուրա, բռնազավթել է իշխանությունը եւ բոլոր ըստ օրենքի անկախ իշխանության թեւերին ենթարկել է իրեն:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը:
«Ակնհայտ է` ինչուէ ձգձգվում, որովհետեւ հիմա Հայաստանում մեկ մարդ է բոլորի փոխարեն որոշում կայացնում, ինչպես ապրեն, երջանիկ լինեն, դժբախտ լինեն, քրեական գործ հարուցվի, չհարուցվի: Հիմա Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ստեղծել է դիկտատորա, բռնազավթել է իշխանությունը եւ բոլոր ըստ օրենքի անկախ իշխանության թեւերին ենթարկել է իրեն: Ինչքան էլ որ հիմա դատախազությունը ձգձգի, պատասխան տալու է, ճիշտ է Նիկոլ Փաշինյանը իր խմբով ամեն ինչ անում է,որ ծնողներին պառակտեն, բայց ծնողները հասկանում են, որ իրար հետ կիսելու ոչինչ չունենք, մեզ միավորողը մեր ցավն է եւ մենք պայքարելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի եւ կանգնի դատարանի առջեւ»,-ասաց նա:
Նրա խոսքով` այն փաստը, որ նիկոլ Փաշինյանը այսօր վախեցած է, խոսում է այն մասին, որ նա մեղավոր է . «Եթե դու մեղավոր չես, ինչի՞ց ես վախենում, ընդհակառակը, ամենաշատը դու պիտի շահագրգռված լինես, որ այդ դատը տեղի ունենա եւ բոլորը տեսնեն, որ դու մեղավոր չես: Մենք հո գիտենք` ով է մեղավոր: Այո, հնարավոր է, միայն դու չես մեղավոր, նաեւ դա պիտի պարզվի: Այսինքն այն, որ մենք հիմա միայն Նիկոլ Փաշինյանի դեմ ենք դուրս եկել, մենք պարզապես գիտենք, որ այս պահին իրենից է կախված ամեն ինչ , բայց իրենից հետո հատ առ հգատ պատասխան են տալու, անգամ եթե վաշտի հրամանատարի մակարդակով մեղավոր կա, բոլորը պիտի պատասխան տան, դատապարտվեն»:











