Այս ընթացքում իշխանությունը տեսնելով եւ հասկանալով, որ մեր ժողովուրդը ոտքի է կանգնել, փորձում են դիմել սադրանքների, փորձում են դիմել ինֆորմացիոն տեռորի, լուրեր են տարածում, թ իբր կան զինված խմբեր, տեղի են ունենալու սադրանքներ եւ նման միջոցներով փորձում են մարդկանց վախեցնել եւ զերծ պահել հանրահավաքներին մասնակցելուց: Այս մասին ֆեյսբուքյան լայվով ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Նիկոլի այս պահվածքը շատ բնական է, հերթական սուտ, հերթական կեղծիք, հերթական մարդկանց  վախեցնելու եւ մոլորեցնելու գործողություն, որին  առաջարկում եմ բանի տեղ չդնել: Մենք այդ հանրահավաքին մասնակցելու ենք մեր ընտանիքներով, մեր երեխաներով, որովհետեւ սա համազգային պայքար է: Այո΄, մեր գործողությունները լինելու են շատ վճռական, նաեւ մասշտաբային, բայց բացառապես խաղաղ միջոցներով, հետեաբար, սադրիչներ, զինված խմբեր անկարգություններ փնտրեք Նիկոլի շրջապատում: Ուժային կառույցներին եւս մեկ անգամ կոչ եմ անում չտրվել Նիկոլի ճնշումներին, ապօրինի հրահանգներին»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր` ժամը  16:00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք: