ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի այսօր ընդդիմության կազմակերպած հանրահավաքին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Թե որ ժամին, ինչ բանով, թող մնա ընթացքում կտեսնենք, միանշանակ»,- ասաց նա։

Նշենք, որ 16:00-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում կմեկնարկի մեծ հանրահավաքը: Հանրահավաքին են միանալու «Պատիվ ունեմ» խմբակցության  ղեկավար Արթուր Վանեցյանն իր համակիրներով, 5165 շարժման անդամներն են ու «Ազատագրում» շարժման անդամները եւ այլ ուժեր:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արդեն միացել է Սարդարապատից երթով եկած խմբին: