Ոստիկանությունը շարունակում է նոր ուժեր կուտակել Ֆրանսիայի հրապարակում, որտեղ ժամեր առաջ մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հրավիրված հանրահավաքը։ Ընդդիմությունն ավելի վաղ հայտարարել էր, որ այսօր գիշերելու են Ֆրանսիայի հրապարակում, իսկ վաղվանից սկսելու են անհնազանդության ակցիաներ անել։

«Վաղը 08։30–ից սկսում ենք սրանց իշխանազրկելու պրոցեսը»,– հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը։

Ֆրանսիայի հրապարակում վրաններ կտեղադրեն, վաղը 08։30–ից սկսվում են անհնազանդության ակցիաներ (ֆոտո)