Այսօր ԱԺ ամրացվում են դարպասները։ NEWS.am-ը փորձեց տեղում պարզել` ի՞նչ աշխատանքներ են ընթանում, բայց ոստիկանության աշխատակիցները խոչընդոտեցին լրագրողի աշխատանքին, ասելով` սա հատուկ պահպանման տարածք է, այստեղ չի թույլատրվում տեսանկարահանել։
Ավելի ուշ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը հաղորդագրություն տարածեց, որում ասվում է.
«Ի պատասխան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերի՝ հայտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի դարպասները վաղուց են զոդվել։ Այս պահին իրականացվում են վերանորոգման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` 2018 թ. հոկտեմբերի 3֊ին Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր հանրության համար բացել ԱԺ դարպասները։











