Քաղաքացիները մեքենաներով փակել են Գորիս–Երեւան ճանապարհը: Հնչում են հայրենասիրական երգեր, այդ թվում «Զարթիր լաո»-ն:
Անհնազանդության ակցիայի մասնակիցների ձեռքին կան Հայաստանի եւ Արցախի դրոշներ:
Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Բացի այդ, փակվել են նաեւ մարզեր տանող ճանապարհներ, մասնավորապես, Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան մայրուղիները:











