Արդեն շուրջ մեկ ժամ է, որ ընդդիմադիրների կազմակերպած երթը հասել է Բաղրամյան պողոտա եւ փակել այն: Ժամանակ առ ժամանակ հնչում են կարճ ելույթներ:

Հավաքվածները վանկարկում են «Նիկոլ դավաճան», «Նիկոլ, հեռացիր»:

Մի պահ իրավիճակը լարվեց Դեմիրճյան փողոցի հատվածում, որտեղ ոստիկանական շղթա է կանգնած՝ սաղավարտներով ու վահաններով:

ԱԺ փոխնախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ոստիկաններին ասաց. «Ուզում ես հիմա էս ճանապարհը բացի, ինքը վախից փախնելու ա: Եկեք մի հատ փորձենք, սենց անենք, տեսնենք չի վախենո՞ւմ»: Սաղաթելյանը հայտարարեց, որ սպասում են, որ իրենց միանան ընդդիմադիր պատգամավորները, որոնք գտնվում են Ազգային ժողովի շենքում:

Նշենք, որ այս պահին Դեմիրճյան փողոցը փակ է ոստիկանների կողմից; Սաղավարտներով ու վահաններով զինված ոստիկանները մի քանի շարքով փակել են այն:

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ընթերցել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը: