Ընդդիմության երթը Բաղրամյան պողոտայից շարունակվեց դեպի Դեմիրճյան փողոց, ապա հասավ կառավարական ամառանոցների մոտ: Այստեղ երթը կանգ առավ: Կառավարական ամառանոցների մուտքը փակված էր բազմաթիվ ոստիկաններով:

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ ելույթով՝ նշելով. «Ամբողջ պետական համակարգը, իրավապահները պաշտպանում են մեկ խելագարի անվտանգությունը, որը հենց էս տղերքին տեսնում է, թաքնվում է հետեւը, սկսում է դուխից խոսել, փախնելուց խոսել: Հիմա ԱԺ-ից փախցրել բերել են էստեղ, էստեղից փախցնելու են տանեն էնտեղ: Անընդհատ լարելու ենք, մինչեւ վերջնական ռադ անենք, գնա»:

Ներկաները սկսեցին վանկարկել. «առանց թուրքի Հայաստան»:

Ընդդիմության երթը շարունակվեց Պշոշյան փողոցով դեպի ներքեւ:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության կողմնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով հասել են Բաղրամյան պողոտա, այստեղ մնացել են շուրջ մեկ ժամ, որից հետո ոստիկանները բացեցին Դեմիրճյան փողոցը, որը մինչ այդ փակ էր եւ ընդդիմության երթը շարունակվեց այդ փողոցով: