Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով և Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների անվտանգությամբ անհանգստացող քաղաքացիները ծանր տեխնիկայով փակել են Մարտունի- Գավառ ճանապարհը։  Անհնազանդության ակցիայի ժամանակ նրանք վանարկում են ՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ  թուրքի շուն»։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:

Նախօրեին ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը պետք է մեծացնեն եւ ընդգրկեն ամբողջ Հայաստանը։ Նա կոչ արեց մարզերի բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ եւ ցույցեր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։