Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը։ Երթի մասնակիցները կանցնեն Սայաթ-Նովա փողոցով, կշրջեն Երևանի կենտրոնական փողոցներով, ապա կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ կամփոփեն օրը և կտեղեկացնեն հետագա անելիքների մասին։
Երթին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ քաղաքացիներն այսօր անհնազանդության ակցիաներ են արել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Երևանում տեղի է ունեցել երկու ավտոթերթ, ընդդիմադիրների տարբեր խմբեր քայլերթ են մայրաքաղաքում, ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկել վեց տասնյակից ավելի մարդու։











