Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, կառավարության անդամների, ՔՊ-ական պատգամավորների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել պատերազմում զոհվածների հիշատակին:
Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Ինչպես նախորդ անգամներին, այս անգամ եւս լրագրողներին թույլ չեն տվել լուսաբանել վարչապետի այցը Եռաբլուր, առավել եւս մոտենալ վարչապետին:
«Եռաբլուր» պանթեոնում մեծ թվով անվտանգության աշխատակիցներ եւ ոստիկանական ուժեր էին կենտրոնացրել:
Նշենք, որ Կառավարության հրապարակած տեսանյութից պարզ է դառնում, որ այս անգամ Նիկոլ Փաշինյանը չի այցելել Եռաբլուրի այն հատված, որտեղ հուղարկավորված են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողները:











