Զոհված զինծառայողների հարազատները երթ են կազմակերպել դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նշենք, որ այս պահին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժումը համազգային հանրահավաք է հրավիրել:

Հանգտյան օրերին ավտոերթեր են կազմակերպվել Վանաձոր եւ Գյումրի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։ Բացառություն է եղել միայն կիրակի օրը: Ֆրանսիայի հրապարակում վրաններ են տեղադրված արդեն մեկ շաբաթ: