Դիմադրության շարժման այսօր՝ մայիսի 9-ին, տեղի ունեցած հանրահավաքին հաջորդեց երթ Երևանի կենտրոնական փողոցներով։ 

Երթին կազմակերպիչների տվյալներով մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ, այն ձգվում էր ամբողջ Մաշտոցի պողոտայով։ Երթը սկսվեց և ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում։

Հիշեցնենք,  որ Դիմադրության շարժումը մայիսի 1-ից հանրապետության ողջ տարածքով տարաբնույթ բողոքի ակցիաներ է անցկացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նշենք, որ այսօրվա հանրահավաքի ընթացքում ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության օրակարգը: