Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում «Դիմադրություն» շարժման հանրահավաքը, որից առաջ տեղի էր ունեցել երթ։

Հիշեցնենք, որ այսօր Երեւանում չորս ուղղություններից՝ Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և Սասունցի Դավթի արձանի մոտից շարժումն իրականացրել է անհնազանդության երթեր և ակցիաներ։ Իսկ այս շաբաթ եւ կիրակի օրերին ավտոերթեր են կազմակերպվել դեպի Վանաձոր եւ Գյումրի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: