Ադրբեջանը հայտարարել է, որ համաձայնության է եկել Նիկոլի հետ, որը նրանց խոստացել է հանձնել Տավուշի մարզի 7 բնակավայրերը։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Այս ֆոնին իշխող ավազակախումբը լռում է։ Մենք հիշում ենք, թե ինչ է լինում նման դեպքերում՝ նոր զիջումներ, նոր պարտություն»,-ընդգծեց նա։ Սա, ըստ Մկրտչյանի, կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը ներկայացնում է Նիկոլը։
Նշենք, որ Ադրբեջանի փոխարտգործնախարարը պահանջներ է ներկայացրել Հայաստանի Տավուշի եւ Արարատի մարզերի գյուղերին։











